Երկրապահ կամավորական միության Ֆրանսիայի բաժանմունքի նախաձեռնությամբ այսօր՝ ժամը 11։00-ին, Փարիզի Մայր Տաճարում տեղի ունեցավ օրհնության արարողություն՝ ի պատիվ Երևանում ավելի քան 10.000 Պատանի Երկրապահների երդմնակալության, ինչպես նաև հոգեհանգիստ՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի 56-ամյակի կապակցությամբ։

 

 

Այնուհետև դրոշակակիրների ուղեկցությամբ Երկրապահ անդամները և ֆրանսահայ վետերանները շարժվեցին դեպի Կոմիտասի արձանը և այնտեղ ծաղկեպսակներ դրվեցին։

 

 

Արարողությանը ներկա էին Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչները, ինչպես նաև Ֆրանսահայ վետերանների միության անդամները։Լուսանկարներն՝ այստեղ: