Ոստիկանության Կոտայքի բաժնում օրերս նյութեր են ստացվել, որ «ստորին ծնոտի կոտրվածք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 1998թ. ծնված Հովհաննես Գ.-ն և հայտնել, որ վնասվածքը ստացել է Ջրվեժ գյուղի իրենց տան բակում վայր ընկնելու հետևանքով:
Ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ջրվեժ գյուղում, վիճաբանության ժամանակ, 1992թ. ծնված Հրաչյա Ա.-ն բռունցքով հարվածել է Հովհաննես Գ.-ի դեմքին' պատճառելով նշված վնասվածքը:
Մարտի 4-ին' ժամը 16.00-ին, Հրաչյա Ա.-ն ներկայացել է ոստիկանության Գառնիի բաժանմունք և տվել խոստովանական բացատրություն: Կատարվում է հետաքննություն: