Ոստիկանության Մասիսի բաժնում մայիսի 18-ին' ժամը 22.20-ին, հաղորդում է ստացվել, որ Մասիս քաղաքի հանրակացարանի մասնաշենքերից մեկի մոտ վիճաբանություն է:

 

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1985թ. ծնված Դավիթ Մ.-ն ժամը 22.00-ի սահմաններում իրենց տան դիմաց վիճաբանել է հարևանի' 1985թ. ծնված Կարեն Կ.-ի հետ, որի ընթացքում Կարե ն Կ.-ն ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել Դավիթ Մ.-ի մարմնի տարբեր մասերին' պատճառելով վնասվածքներ: Դավիթ Մ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Կատարվում է հետաքննություն: