Եվրասիական տնտեսական միության երկրները մտադիր են մշակել Ռուսաստանի Կալինինգրադի մարզից եւ Հայաստանից միության մնացած տարածք ապրանքների տեղաշարժման կարգը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 6-ին Մինկում հայտնել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության նախարար Վ լադիմիր Գոշինը:
Բելառուսը դեկտեմբերից ի վեր կալանել Է Կալինինգրադի մարզից հեռուստատեսային տեխնիկա տեղափոխող շուրջ 30 ավտոմեքենա, որը վաճառելու Էին տանում Մոսկվա: Տեխնիկայի մի մասը կալանված Է: Բելառուսի մաքսավորները ձեռնարկություններին կասկածել են այն բանում, որ նրանք ոչ թե արտադրում, այլ միայն լեգալացնում են չինական ապրանքը Մաքսային միությունում: Կալինինգրադի բիզնեսի ներկայացուցիչները հայտարարել են, որ Բելառուսի մաքսատունը կալանել Է նաեւ այն դատարկ բեռնատարները, որոնք Կալինինգրադի մարզից հեռուստատեսային տեխնիկա Էին փոխադրել Ռուսաստանի տարածաշրջաններ եւ հետ Էին վերադառնում:
«Մենք համաձայնագրի նախագիծ ենք մշակել Կալինինգրադի մարզից Մաքսային միության մնացած տարածք ապրանքների տեղաշարժման կարգի վերաբերյալ: Այժմ այն փոփոխություններ կկրի, քանի որ համանման վիճակում Է հայտնվել Հայաստանը (սահմաններ չունի Միության հետ)»,-ասել Է Գոշինը:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, նա հավելել Է, որ ապրանքների տեղաշարժման կարգն ամբողջությամբ կկանոնակարգվի այդ համաձայնագրով: