Եգիպտոսում սկսել են իրականացնել երկրի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի կողմնակիցների մահապատիժները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»' վկայակոչելով Agence France-Presse-ը, այդ մասին հայտարարել է Եգիպտոսի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը:
Մարտի 7-ի առավոտյան արդեն իսկ կախաղան է բարձրացվել Մահմուդ Ռամադանը, ով դարձել է «առաջին մահապատժի ենթարկվածը»:
Ավելի տեղեկացվել էր, որ Եգիպտոսի դատարանը մահապատժի է դատապարտել «Մուսուլման եղբայրների» 183 ակտիվիստի: