«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները հերթական զանգվածային մահապատիժն են իրականացրել: Այս անգամ ահաբեկիչների զոհ է դարձել Իրաքի Մոսուլ քաղաքի ավելի քան 300 ոստիկան և զինվորական:

 

 

Ինչպես հաղորդել են իրաքցի հասարակական գործիչները, զինյալները նաև կրակել են տեղացի քաղաքացիական ակտիվիստների վրա:

 

 

«Իրաքում ԻՊ-ն մահապատժի է ենթարկել ավելի քան 300 ոստիկանների և զինվորական ներկայացուցիչների»,- գրում է IraqNews-ը:

 

 

Նշվում է, որ իրավիճակը Մոսուլում կրիտիկական է՝ սննդամթերքի բացակայության և ահաբեկիչների գործողությունների պատճառով, որոնք վերահսկողության տակ են վերցրել քաղաքը: