«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հայտարարել է երկու պատանդների՝ Նորվեգիայի հպատակի և Չինաստանի քաղաքացու սպանության մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նոյեմբերի 18-ին հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը:

 

Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը, խմբավորումը հայտարարել է, որ մահապատժի պատճառը պատանդների համար փրկագին վճարելու պահանջների չկատարումն է:

 

Ավելի վաղ ԻՊ-ն հայտարարել էր 48-ամյա նորվեգացի Օլե Յոհան Գրիմսգաարդ-Օֆսթադին և 50-ամյա չինացի Ֆան Ցզինհուեին՝ Պեկինից ազատ խորհրդականին պատանդ վերցնելու մասին: Երկու ամիս առաջ ահաբեկիչները փրկագին էին պահանջել նրանց ազատ արձակման համար:

 

Հեռուստաալիքը նշել է, որ այդ պատանդների առևանգման հանգամանքներն անհայտ են: