Փհենյանում գնդակահարել են կրիաների ֆերմայի մենեջերին: Այս մասին հաղորդում է Հարավային Կորեայի Daily NK թերթը՝ հղում անելով Հյուսիսային Կորեայում առկա աղբյուրին:

 

 

Նշվում է, որ այդ աշխատակցի մահապատիժը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նրա աշխատանքը քննադատել է Կիմ Չեն Ընը:

 

 

«Մենեջերին գնդակահարել են այն բանից հետո, երբ Մարշալը (Կիմ Չեն Ըն) ճանաչողական այց է կատարել Փհենյանում գնտվող կրիաների ֆերմա: Նա մահապատժի է ենթարկվել, քանի որ ոչ բոլոր անոթներում է եղել բավարար սնունդ և ջուր, ինչն էլ հանգեցրել է բազմաթիվ կրիաների մահվան»,- պատմել է գործակալության զրուցակիցը: