Հայաստանի սպառողական շուկայում փետրվարին արձանագրված 0.2 տոկոս գնանկումն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 0.6 տոկոս հավելաճով (ԱՄՆ դոլարն արժևորվել է): 2015թ. փետրվարին 2014թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գներն ու հաշվարկային փոխարժեքն աճել են, համապատասխանաբար, 2.3 և 3.2 տոկոսով:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել էր սպառողական գների և հաշվարկային փոխարժեքի, համապատասխանաբար, 1.6 և 1.5 տոկոս հավելաճ: 2015թ. փետրվարին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 478.4 դրամ, ինչը 16.2 տոկոսով գերազանցել է 2014թ. փետրվարի համապատասխան ցուցանիշը (411.54 դրամ):