ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում մարտի 8-ին' ժամը 01.00-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի խճուղում' գերեզմանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Տեղում պարզվե լ է, որ «Ռենո» մակնիշի 34PR012 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտում, իսկ «Օպել» մակնիշի 34AD384 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել գազատար խողովակին ու էլեկտրական սյանը և հայտնվել է դաշտամիջում. խողովակից տեղի է ունեցել արտահոսք, իսկ էլեկտրական սյունը թեքվել է: