Solar Impulse 2 ինքնաթիռը, որը շարժման համար օգտագործում Է միայն Արեգակի Էներգիան, ուղեւորվել Է պատմության մեջ առաջին շուրջերկրյա թռիչքի: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, թռիչքի կադրերն Ալ Բատին օդանավակայանից ուղիղ եթերով հեռարձակել Է Sky News Arabia հեռուստաալիքը: Ինքնաթիռն արտադրել Է Ֆրանսիայի Dassault Systеme s նախագծող ընկերությունը:
Solar Impulse 2 ինքնաթիռը հասարակայնությանը ներկայացվել Է 2014 թվականի ապրիլին եւ հաջողությամբ փորձարկվել Է այդ տարվա հունիսին:
Դրա թեւերի բացվածքը կազմում Է 72 մետր, քաշը հասնում Է 2,3 տոննայի: Ինքնաթիռի թեւը ծածկված Է 17,2,հազար արեւամարտկոցներով, որոնք Էներգիա են արտադրում թռչող ապարատի Էլեկտրաշարժիչներին մատակարարելու համար: Ինքնաթիռի առավելագույն արագությունը ժամում 140 կիլոմետր Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: