Solar Impulse 2 արեւամարտկոցներով շվեյցարական ինքնաթիռը, որը փորձում Է շուրջերկրյա ճանապարհորդություն կատարել սոսկ արեգակնային Էներգիայի միջոցով, Օմանից ժամանել Է Հնդկաստանի Ահմեդաբադ քաղաք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է նախագծի անձնակազմն իր Twitter-ում:
Ինքնաթիռը վայրԷջք Է կատարել մարտի 10-ին տեղական ժամանակով ժամը 23:25-ին (Երեւանի ժամանակով ժամը 21:55-ին), նշված Է հաղորդագրության մեջ: Թռիչքը շարունակվել Է շուրջ 15 ժամ: Սա շուրջերկրյա թռիչքի երկրորդ փուլն Է: Մեկ օր առաջ Solar Impulse-ը մեկնել Էր Աբու Դաբիից եւ վայրԷջք կատարել Մասկատում:
Այնուհետեւ, ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, Solar Impulse 2-ը պետք Է Ահմեդաբադից ուղեւորվի Հնդկաստանի մի այլ քաղաք՝ Վարանասի:
Solar Impulse 2 թռչող ապարատն այն սավառնակի մեծացված տարբերակն Է, որն անցյալ տարի կտրել-անցել Է Միացյալ Նահանգների տարածքն ափից ափ եւ սահմանել մի քանի ռեկորդ, այդ թվում՝ արեգակնային Էներգիայով՝ մարդու կողմից կառավարվող ամենաերկարատեւ թռիչքի ռեկորդը՝ 26 ժամ:
Solar Impulse 2-ը, ինչպես եւ դրա նախորդը, վարում են Էներգիայի այլընտրանքային աղբյուրների երկու Էնտուզիաստներ՝ շվեյցարացիներ Բերտրան Պիկարը եւ Անդրե Բորշբերգը: