Չինաստանի կառավարությունը որոշել Է ավելի խստորեն կարգավորել առցանց-առեւտուրը՝ Taobao.com երկրի խոշորագույն ցանցային վաճառողի վերաբերյալ հասարակական բանավեճի ֆոնին, որն, ինչպես ցույց Է տվել ստուգումը, վաճառում Է վիթխարի թվով կեղծված ապրանքներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Համացանցն անշուշտ դրախտ չԷ ապօրինի գործողությունների համար»,- Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի նստաշրջանի կողասրահներում ասել Է արդյունաբերության եւ առեւտրի պետական վարչության (SAIC) ղեկավար Չժան Մաոն:
«Առեւտրական ինտերնետ-հարթակները պետք Է ստանձնեն հանգուցային պարտավորությունները: Դրանք պետք Է աշխատեն հուսալիության եւ ազնվության ապահովման վրա»,- մեջբերում Է Մաոյի խոսքը Սինհուա գործակալությունը:
Նա ընդգծել Է, որ կառավարական կարգավորիչները պետք Է ուժեղացնեն միջոցառումներն առցանց-գնորդների օրինական իրավունքները պաշտպանելու համար, այդ թվում՝ առաջարկեն նոր օրինագծեր եւ առցանց-խանութների բազայի ստեղծում՝ հսկողության ուժեղացման համար:
Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, SAIC-ի հունվարյան ստուգման արդյունքները ցույց են տվել, որ Չինաստանի Taobao.com խոշորագույն ինտերնետ-խանութներից մեկում ապրանքների միայն 37,3 տոկոսն Է եղել իսկական, ինչը ցածր Է Չինաստանի առեւտրական վեբ-հարթակների մեծամասնության 58 տոկոս միջին ցուցանիշից: