Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անհանգստացած է իրանական միջուկային ծրագրի վիճակով. փոխանցում է CBS-ը:
«Ես չեմ հավատում տոտալիտար երկրներում տեսչական ստուգումների հուսալիությանը։ Դա չի աշխատել Հյուսիսային Կորեայում, չի աշխատի նաև Իրանում: Նրանք խաբել են տեսուչներին»,- հայտարարել է վարչապետը «Դեմքով դեպի ազգը» հաղորդման ժամանակ:
Նեթանյահուն կարծում է, որ չնայած բանակցություններին՝ Իրանը շարունակում է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների մշակումը, որոնք կարող են հասնել Երկրի վրա ցանկացած վայր, այդ թվում՝ մինչև ԱՄՆ:
«ԱՄՆ-ը և Իսրայելը հետապնդում են մեկ նպատակ՝ կանխել Իրանի կողմից ատոմային զենքի ստացումը, սակայն տարակարծիք են դրան հասնելու ուղիների հարցում»,- ընդգծել է վարչապետը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նեթանյահուն, ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսում, հայտարարել էր, որ Իրանը սպառնալիք է ողջ աշխարհի համար: