Մենք ունենք հստակ օրենսդրական կարգավորում. դատական ակտը բեկանվել է, բեկանված ակտն անմիջապես ուժի մեջ է մտել, ու գործը վերսկսված է օրենքի ուժով։ Այլ հարց է, որ այդ վերսկսված գործի պայմաններում ընդհանուր իրավասության դատարանը, սկզբում Դավիթ Գրիգորյանի մասնակցությամբ, հետագայում՝ դատարանի նախագահի մեղավորությամբ, այս գործին ընթացք չի տալիս և չի քննում թե′ գործը, թե′ մեր ներկայացրած միջնորդությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու խնդրին:
Նրա խոսքով՝ այս հարցում պետք է խոսքը լինի ոչ թե իրավական կարգավորման, այլ՝ պատասխանատվության մասին, քանի որ այն պաշտոնատար անձինք, որոնց պարտականությունների մեջ մտնում է դատական նորմալ գործընթացի ապահովումը, իրենց լիազորություններում թերացել են, ինչն էլ առաջացրել է ծանր հետևանքներ՝ առնվազն մի քանի քրեական հոդվածներ։
Փաստաբանը հիշեցրեց նաև, որ դատական նիստերի ժամանակ Քոչարյանը բազմիցս ասել է, որ Մարտի 1-ի դեպքերի հետ կապված Ազգային անվտանգության ծառայությունը բազմաթիվ իրադարձությունների մասին է իրեն զեկուցել, այդ թվում՝ կազմակերպվող ինչ-որ սադրանքների։
1STOPPED
«Մենք հարցում ենք արել ԱԱԾ-ին, որպեսզի այդ նյութերը տրամադրեն, հասկանանք, թե դրանք ինչ են, սակայն այնտեղից պատասխանել են, որ նման նյութեր չկան։ Այդ նյութերն իրականում մեզ շատ հետաքրքիր են, քանի որ ենթադրում ենք, որ դրանց մեջ կարող են լինել այն նյութերը, որոնց մասին պարոն Քոչարյանը խոսում էր»,- նշեց նա։