ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Վրաստանի Հանրապետության կրոնի հարցերով պետական գործակալության պատվիրակությանը:

 

Վրաստանի ներկայացուցիչները հետաքրքվել են Հայաստանի հանրակրթական դպրոցներում Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման, պետական ծրագրի ներդրման և չափորոշիչների մշակման հայկական փորձով: Նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, ներկայացնելով ՀՀ պետական կրթական ծրագրում «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի ներդրման գործընթացը' շեշտել է, որ առարկայի դասավանդումը ոչ թե կրոնի քարոզչություն է, այլ եկեղեցու՝ իբրև հայկական մշակույթի և հայ ժողովրդի պատմության անբաժանելի բաղադրիչի ուսուցում:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են առարկայի դասավանդման մեթոդական խնդիրների մշակմանն առնչվող մի շարք մասնագիտական հարցեր: