Եմենի Ալ Բայդա նահանգում բախումների հետևանքով նախորդ մեկ օրվա ընթացքում 27 մարդ է զոհվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, 12 շիա ապստամբներ են զոհվե «Արաբական թերակղզու Ալ Կաիդա»-ի հետ բախումների հետևանքով: Ահաբեկիչների զոհերի թ վի մասին տեղեկություններ դեռ չկան: Եվս 15 մարդ զոհվել է Ազ Զահիր շրջանում ահաբեկիչների հարձակման հետևանքով: Ահաբեկիչների թիրախում հայտնվել է շիա ապստամբներին տեղափոխող մեքենան:
Եմենի հարավային և հարավ-արևմտյան հատվածները դարձել են «Ալ Կաիդա»-ի հենակետերը: Ծայրահեղականները թաքնվում են լեռներում և այնտեղից էլ իրականացնում իրենց հարձակումները:
Պարսից ծոցի արաբական երկրները հավանություն են տվել Եմենի Նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր ալ Հադիի խնդրանքին' ազգային երկխոսությունը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում անցկացնելու մասին:
Ավելի վաղ կոչեր էին հնչում մայրաքաղաք Սանայից դուրս որևէ այլ քաղաքում երկխոսությունն անցկացնելու վերաբերյալ:
Եմենում 2014թ. օգոստոսից շարունակվում է սուր քաղաքական ճգնաժամը: Հունվարի վերջին շիա ապտասմբներն իրենց ձեռքն են վերցրել պետական կառույցները՝ ստիպելով կառավարությանն ու Նախագահին հրաժարական տալ: Հետագայում, սակայն, նախագահը հետ է վերցրել իր հրաժարականի խնդրագիրը: