Եգիպտոսում տապալված նախագահ Մուհամմեդ Մուրսիի համախոհների և ընդդիմադիրների միջև Մանսուրա քաղաքում տեղի ունեցած բախումների արդյունքում զոհվել է 4 մարդ. հայտնում է Ալ Ջազիրան:
Հեռուստաընկերության տվյալներով՝ բոլոր զոհվածները Մուրսիի կողմնակից կանայք են: Նրանք զոհվել են հրազենային վնասվածքներից:
Բախումներն այս պահին չեն դադարում նաև Եգիպտոսի հյուսիսային մայրաքաղաք Ալեքսանդրիայում: Կահիրեում Մուրսիի կողմնակիցները պլանավորում են զանգվածային երթ կազմակերպել դեպի մկիջազգային օդանավակայան, որտեղ այս պահին հերթապահում են եգիպտական բանակի զինվորականները: