Ուրբաթ օրը Եգիպտոսում նախագահ Մուհամմեդ Մուրսիի կողմնակիցների և ընդդիմադիրների միջև բախումների արդյունքում զոհվել է 30 մարդ. հայտնում են եգիպտական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով բժշկական ծառայություններին:

Հատկապես սուր բախումներ են տեղի ունեցել Կահիրեի կենտրոնում և քաղաքի այլ շրջաններում, ուր, ընդհանուր առմամբ, զոհվել է 7 մարդ: Եվս 14 զոհ է գրանցվել Ալեքսանդրիա քաղաքում: Մոտավորապես 500 մարդ վիրավորվել է, որոնցից 180-ն այս պահին դեռևս հիվանդանոցում են:

Բախումները շարունակվել են այնքան ժամանակ, քանի դեռ չի միջամտել բանակը, որի գործողությունների արդյունքում ձերբակալվել է 150 մարդ:

Հատկապես անհանգիստ է եղել վիճակը Սուեզում, Ասյուտում և Լուքսորում: