Եգիպտոսում «Մուսուլման եղբայրներ» շարժումը հայտարարել է, որ առնվազն 31 մարդ է զոհվել հուլիսի 27-ի գիշերը տապալված նախագահ Մուհամմեդ Մուրսիի կողմնակիցների և անվտանգության ուժերի միջև բախումների արդյունքում. տեղեկացնում է Reuters-ը:
«Մուսուլման եղբայրների» տվյալներով՝ առնվազն 175 մարդ էլ հրազենային վնասվածք է ստացել: Բոլոր տուժածները բողոքի ակցիայի մասնակիներ են:
Միաժամանակ, գործակալությունը նշում է, որ զոհերի և վիրավորների քանակի մասին անկախ աղբյուրներից ստացված տեղեկություններ այս պահին չկան:
Associated Press-ը նաև հայտնում է Մուրսիի կողմնակիցների շարքերում 16 զոհի մասին: