Մոսկվայի Խովանսկոյե գերեզմանատանը տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի արդյունքում զոհվել է 2 մարդ: Բախումներին մասնակից 200 հոգուց 50-ը տեղում ձերբակալվել են: Այդ մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Դեպքի վայրից առգրավվել է հրազեն:
«Ներկայումս բախումն ամբողջության տեղայնացվել է, դեպքի վայր է ժամանել քաղաքի ոստիկանության ղեկավար Անատոլիյ Յակունինը: Օպերատիվ և քննչական գործողությունները շարունակվում են»,- հաղորդել են ոստիկանությունից: