Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ուրբաթ օրը ոստիկանների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների արդյունքում վիրավորվել է 12 մարդ, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր. գրում է CNN-ը:
Նշենք, որ անկարգությունները ծագել էին Թաքսիմ թաղամասի Ղեզի զբոսայգու վերակառուցման դեմ բողոքի հողի վրա: Ստամբուլի բնակիչները դժգոհ են իշխանությունների որոշումից' վերականգնել Օսմանյան կայսրության ժամանակաշրջանի զորանոցներն ու առևտրի կենտրոն բացել այդ վայրում: Ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել, ձերբակալվել է 63 ակտիվիստ:
Միաժամանակ, Ստամբուլի շրջանային դատարանը որոշում է ընդունել հետաքննել այգու վերակառուցումը չեղյալ հայտարարելու մասին ներկայացված հայցը: Դատարանի որոշմամբ' Ղեզի այգում բոլոր շինարարական աշխատանքները պետք է դադարեցվեն:
Այս պահին ավելի քան 2000 ցուցարար մայրաքաղաք Անկարայում շարժվում է դեպի խորհրդարանի և նախարարների խորհրդի նստավայր: Թուրքիայի մայրաքաղաքում փակել են բոլոր գլխավոր ճանապարհները:
Տեսանյութը դիտել այստեղ։