Թունիսում զանգվածային հանրահավաքի ցրման հետևանքով 14 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել: Ոստիկանությունը ցուցարարների հետ բախման ժամանակ ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ է կիրառել, հայտնում է РЕН ТВ-ն:
Բազմահազար ցույցի պատճառը երկրում գործազրկության բարձր մակարդակն է:
Տարբեր տվյալներով՝ Հյուսիսային Աֆրիկայի երկրներում գործազուրկ է տարածաշրջանի բնակչության գրեթե մեկ երրորդը: