Ազգային ժողովի դարպասների մոտ Ամուլսարի պաշտպանների ակցիան շարունակվում է:
Ոստիկանը երկու րոպե ժամանակ տվեց ակցիայի մասնակիցներին ԱԺ-ի դիմացից հեռանալու համար:
«Ոստիկանի օրինական պահանջը չկատարելու դեպքում բերման կենթարկվեք: Ձեզ երկու րոպե ժամանակ, եթե դուք կոչեր արեցիք` բերման կենթարկվեք»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ակցիայի մասնակիցներն ԱԺ-ի դիմաց իրենց համերաշխությունն են հայտնում Ջերմուկի և հարակից համայնքների բնակիչների՝ ավելի քան երկու տարի տևող պայքարին։
Նրանք պահանջում են ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի ՇՄԱԳ-ին 2016-ին տրված դրական եզրակացությունը և վերջնականապես չեղարկել Ամուլսարի շահագործումը։
Տեսանյութը` 24News.am-ի