Կառավարության շենքի դիմաց լարված իրավիճակ էր քիչ առաջ: ԼԳԲՏ համայնքի դեմ ակցիա իրականացնող քաղաքացիների ելույթների ընթացքում ոստիկանները բերման ենթարկեցին մի երիտասարդի, ով ակցիայի մասնակիցը չէր: Ոստիկանները, քաղաքացուն շրջապատած, տարան դեպի ոստիկանական մեքենան, իսկ բերման ենթարկելու պատճառների մասին չխոսեցին: Քաղաքացու և ոստիկանների քաշքշուկի մասին խոսեցին ակցիայի մասնակից ականատեսները: Նրանց կարծիքով բերման ենթարկված երիտասարդը փորձել է սադրել ոստիկաններին և կռիվ հրահրել:
«Սկզբում ցածր էին խոսում, չէր լսվում, հետո երիտասարդը ագրեսիվ դարձավ և մի քանի ոստիկաններ ևս մոտեցան: Քաշքշուկ սկսվեց, ոստիկանները շրջապատեցին նրան»:
Քաղաքացիներից մեկի պնդմամբ երիտասարդը հայհոյել է, և դա է եղել կոնֆլիկտի պատճառը:
«Ոստիկանները ոչ խփեցին, ոչ ուժ կիրառեցին, ընդհակառակը, 11 հոգով մի կերպ էին տանում դեպի մեքենան, որ ուժ չկիրառեն: Ես վստահ եմ ՝ ինքը եկել էր մեր ակցիան ստվերելու նման պահվածքով»:
ԼԳԲՏ համայնքի դեմ ակցիա իրականացնող քաղաքացիները խոսեցին նաև իրենց պահանջների մասին:
«Մենք չենք պայքարում ԼԳԲՏ անձանց դեմ, իրենք հիվանդ են, մենք չենք ուզում իրանց ծեծենք, սպանենք, մենք խայտառակ չենք անի մեր երկիրը միջազգային հանրության առաջ և կարմիր գորգ չենք փռի Ստամբուլյան կոնվենցիայի առաջ: Իմ ազգի 90 տոկոսը այս կարծիքին է»:
Ակցիայի մասնակիցներից մեկը գտնում է, որ Նիկոլ Փաշինյանն է պատասխանատու ԼԳԲՏ քարոզի այսպիսի տարածման համար: Ակցիայի մասնակիցների պնդմամբ վարչապետի անմիջական թողտվությամբ է, որ այդ խմբերը մուտք են գործում մանկապարտեզներ, համալսարաններ:
Նրանք խոստացան պայքարը շարունակել մինչև իշխանությունները կարձագանքեն իրենց բողոքին:
«Իշխանությունը ԼԳԲՏ համայնքի վրա մսխում է ՀՀ բյուջջեն: Նրանք պիտի վերջ տան քարոզին, ԼԳԲՏ համայնքի հովանավորությանը: Դրանց նմանները չպիտի ման գան շայկաներով մեր կողքին: Նրանք չպիտի վարակեն մեզ ու մեր երեխաներին: Մենք պայքարելու ենք մինչև դրանց արմատները վերանան: Թե չէ իրենք մեր երկրի ողն ու ծուծը կքանդեն: Դա է նրանց նպատակը՝ կործանել Հայաստանը»: