Ուկրաինայի ՆԳ նախարարը պնդում է, որ Մարիուպոլի զորամասերից մեկում տեղի ունեցած բախման հետևանքով ձերբակալվածների մեծ մասը նախկինում խնդիրներ է ունեցել օրենքի հետ: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
Մարիուպոլի զորամասերից մեկում տեղի ունեցած բախման հետրանքով 77 ձերբակալվածներից 17-ը քրեական պատասխանտվության են ենթարկվել և դատապարտվել, իսկ 90%-ը ենթարկվել են վարչական պատասխանատվության»,-մամուլի ծառայությունը մեջբերում է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Յարովի խոսքը:
Նշենք, որ Մարիուպոլում Ազգային գվարդիայի զորամասի վրա իրականացված հարձակման հետևանքով զոհվել է հարձակվողներից 3-ը, ևս 13-ը վիրավորվել են, իսկ 63 մարդ ձերբակալվել է:
Հիշեցնենք, որ Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելը հայտարարել է, որ ԱՄՆ-ի իշխանությունները որոշում են կայացրել Ուկրաինա ուղարկել լրացուցիչ ռազմական օգնություն, քանի որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հավանության է արժանացրել նյութատեխնիկական ոլորտում լրացուցիչ ռազմական օգնություն ցուցաբերելու հարցը: