Ինչպես հայտնում է Украинская правда-ն, Ուկրաինայի Առողջապահության նախարարությունը հաստատել է Կիևի իրսդարձությունների արդյունքում տեղի ունեցած մահվան 25 դեպք:

 

Այս մասին ասվում է Առողջապահության նախարարության պաշտոնական հայտարարության մեջ:

 

«Ըստ առողջապահական հաստատությունների և բժշկական հատուկ թիմերի տվյալների՝ 2014 թվականի փետրվարի 19-ի դրությամբ Ուկրաինայի մայրաքաղաքում տեղի ունեցող բախումների հետևանքով զոհվել է 25 մարդ, իսկ Կիևի բժշկական հաստատություններ է դիմել և տեղափոխվել 351-ը»,-ասվում է հայտարարության մեջ: