Վերջին օրերին Կիեւի կենտրոնում տեղի ունեցած բախումների եւ փոխհրաձգության հետեւանքով զոհվել Է 80 քաղաքացի: Այդ մասին Ուկրաինայի ժողովրդին հղած ուղերձում հաղորդել Է երկրի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Վիտալի Զախարչենկոն:

 

Ուկրաինայի ՆԳ նախարարության մամուլի ծառայության վերջին տվյալների համաձայն՝ զանգվածային անկարգությունների ընթացքում իրավապահ մարմինների զոհված աշխատակիցների թիվը հասել Է 16-ի:

 

«Ներքին գործերի մարմինների 130 աշխատողներ հրազենային վերքերով տեղափոխվել են բուժհաստատություններ: Ընդամենը փետրվարի 18-ից բուժօգնության համար դիմել են ներքին գործերի մարմինների 565 աշխատողներ, որոնցից 410-ը հոսպիտալացվել են»,-ասված Է գերատեսչության հայտարարության մեջ, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: