Մեքսիկայի արևմուտքում գտնվող Միչիոկան նահանգի 6 քաղաքներում զինված բախումներ են տեղի ունեցել դաշնային ոստիկանության և խոշոր թմրավաճառների խմբավորման անդամների միջև:
Մեքսիկայի ՆԳՆ-ի տվյալներով՝ հատուկ իրականացված գործողությունների ընթացքում սպանվել է առնվազն 20 գրոհային և 2 ոստիկան:
Միչիոկան նահանգը իշխանություններին հակադրվող թմրախմբերի հայտնի կենտրոն է, որի անդամները իրենց անվանում են «տամպլիերներ»: