Նոյեմբերի 20-ին ԱՄՆ-ի Թեքսաս նահանգի բնակելի տներից մեկում հերթական հրաձգության արդյունքում զոհվել է 3 մարդ, ևս 2-ը հոսպիտալացվել են. գրում է ИТАР ТАСС-ը` հղում կատարելով տեղական իշխանություններին:

 

Նրանց խոսքերով` վիրավորները ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում: Դեռևս հայտնի չէ, թե ով է հրաձգության հեղինակը: Դեպքի վայրում այս պահին աշխատում են ոստիկանները: Դեպքի մանրամասները պարզվում են: