Մեքսիկայի կենտրոնական մասի Սակատեկասի նահանգում տեղի ունեցած ճանապարհա-տրանսպորտային պատահարի հետևանքով 20 մարդ զոհվել և 36-ը տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ է ստացել: Ինչպես հաղորդել են տարածաշրջանի իշխանությունները, Մասապիլի շրջանում ավազով բեռնված ինքնաթափը մեծ արագության վրա մխրճվել է ուխտավորների խմբի մեջ, որոնք գնում էին Սուրբ Գրիգորիսի տաճար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

 

Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: Մի քանի հոգի գտնվում են ծանր վիճակում:

 

 

Նախնական տվյալներով՝ բեռնատարի վարորդը գերազանցել է արագության ռեժիմը և կորցրել կառավարումը: Հայտնի է, որ նա փախել է վթարի վայրից, ներկայումս ոստիկանությունը նրա որոնում է սկսել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: