Մեքսիկայում «Մանուել» արեվադարձային փոթորկի զոհերի թիվը հասել է 25-ի: Մահվան պատճառ են դարձել սողանքները և ջրի ուժեղ հոսքը, որոնք առաջացել են գետերի վարարումից, հայտնում է Newsru-ն: Վտանգավոր շրջաններից տարհանվել է ավելի քան 8 հազար մարդ: Փրկարարները փորձում են կապ հաստատել աշխարհից կտրված բնակավայրերի հետ, որտեղ ևս կարող են զոհեր լինել: 

 

Տեսանյութն` այստեղ  :