Քաբուլում հինգ մարդ Է զոհվել Աֆղանստանի նախագահի թեկնածու Աշրաֆ Գանիի տան վրա զինված մարդկանց հարձակվելու հետեւանքով: Այդ մասին հաղորդել Է Reuters գործակալությունը՝ հղում անելով տեղական ոստիկանությանը:

 

Զինյալները մարտի 25-ի կեսօրին թեկնածուի տան վրա գրոհել են Քաբուլի Դար ուլ Աման հարավարեւմտյան շրջանում: Այդ պահին Գանին տանը չԷր:

 

«Չորս մարդ ներխուժել Է Աշրաֆ Գանիի տուն, այնուհետեւ լսվել Է պայթյուն եւ հրաձգության ձայներ»,-գործակալությանը հայտնել Է տեղական ոստիկանության սպան:

 

Իրավապահ մարմինների տվյալներով՝ պայթյունին հաջորդած հրաձգության հետեւանքով զոհվել Է ոստիկանության մի սպա, սպանվել են բոլոր չորս հարձակվողները: Ներկայում ոստիկանությունն արգելափակել Է քաղաքի այդ շրջան տանող ճանապարհները:

 

Աֆղանստանի ֆինանսների նախկին նախարար Աշրաֆ Գանին 11 թեկնածուներից մեկն Է ապրիլի 5-ին նշանակված նախագահական ընտրություններում: Նախընտրական արշավի ընթացքում Գանին աշխատանքի առավել կարեւոր ուղղություն Է համարել գյուղատնտեսության անվտանգությունն ու զարգացումը: Բացի այդ, նա խոստացել Է պայքարել աղքատությունն ու խտրականությունը արմատախիլ անելու համար: