Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր տնօրեն Խորխե Վալդանոն մեկնաբանել է Կրիշտիանու Ռոնալդուի և Գարեթ Բեյլի խաղը և նշել, որ ֆուտբոլիստներն ավելի շատ անհատական խաղացողներ են, քան թիմային: Վալդանոյի կարծիքով՝ մադրիդյան թիմի անհաջողությունների պատճառներից մեկը Ռոնալդուն է:
«Ռոնալդուն անկում է ապրում: Նախկինում նա իր ագրեսիվության և ձգտման շնորհիվ թիմը տանում էր իր հետևից: Բացի այդ, նա գոլ էր հեղինակում ոչնչից: Ռոնալդուն և Բեյլն ավելի շատ անհատական խաղացողներ են, քան թիմային: Նրանց մոտ ավելի շատ զարգացած է գոլ խփելու զգացումը, քան թիմային խաղը»,- Վալդանոյի խոսքը մեջբերում է Cadena Ser-ը:
Ռոնալդուն «Ռեալի» անհաջողության պատճառներից մեկն է: