ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն' մարտի 10-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.87 դրամով' կազմելով 480.38 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 5.78 դրամով և կազմել 516.41 դրամ:
ՌԴ ռուբլու փոխարժեքն աճել է 0.03 դրամով' կազմելով 7.92 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.71 դրամով և կազմել 722.88 դրամ:
Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը մարտի 10-ին կազմել է 18 հազար 46.98 դրամ, արծաթի գինը՝ 245.88 դրամ, պլատինի գինը՝ 17 հազար 792.15 դրամ: