Չեչնիայի հանրապետության ղեկավարությունը կրճատել է աշխատավարձը 10 տոկոսով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այդ մասին թվիթերյան իր էջի միջոցով հայտարարել է Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը: «Մենք որոշում ենք կայացրել կրճատել հանրապետությունը ղեկավարող աշխատողների աշխատավարձերը:
Չեչնիայի հանրապետության, կառավարութ յան ղեկավարները, պատգամավորները, նախարարները, նրանց տեղակալները և իրենց պաշտոններով նրանց հավասար տարբեր գերատեսչությունների աշխատակիցներն ամեն ամիս կստանան 10 տոկոսով պակաս աշխատավարձ, քան մինչ այժմ»,- ընդգծել է Քադիրովը:
Նա կառավարության ղեկավար Աբուբաքար Էդելգերիևին հանձնարարել է պատրաստել համապատասխան փաստաթղթեր: «Արմևտյան երկրները և ԱՄՆ-ը պատժամիջոցների լեզվով փորձում են ազդել Ռուսաստանի ներքին և արտաքին քաղաքականության վրա: Դրանից ոչինչ չի ստացվի: Արևմուտքին հետաքրքիր չէ 150 մլն ռուսների ապագան: Մենք հաստատակամ պաշտպանում ենք Ռուսաստանի ղեկավարության դիրքորոշումը»,- շեշտել է Ռամզան Քադիրովը: