Իսպանիայի Ֆիլիպ VI թագավորը որոշում է ընդունել իր աշխատավարձը կրճատել 20 տոկոսով: Նա տարեկան կստանա 234 հազար եվրո, ինչը 58 հազարով պակաս է, քան նրա հոր՝ նախկին միապեստ Խուան Կառլոսի աշխատավարձը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է թագավորի վարչակազմը:

 

Քանի որ թագավորական ընտանիքի մյուս անդամների աշխատավարձերը կախված են թագավորի աշխատավարձից, ապա դրանք եւս կկրճատվեն: Այսպես, Խուան Կառլոսն այս տարի 36 տոկոսով պակաս կստանա, քան անցյալ տարի: Լիտիսիա թագուհու աշխատավարձը կկրճատվի 26 տոկոսով, իսկ թագուհի Սոֆյայինը՝ 20 տոկոսով:

 

Իսկ ընդամենը թագավորական ընտանիքին եւ թագավորական վարչակազմին պահելու համար ընթացիկ տարում պետբյուջեից կծախսվի գրեթե 7,8 մլն եվրո, ինչը համապատասխանում է անցյալ տարվա ծախսերին:

 

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, թագավորական ընտանիքի անդամների աշխատավարձերի հետ կապված ծախսերի կրճատումը կհատուցվի թագավորական վարչակազմի համար նոր տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման ծախսերի ավելացմամբ: