Հակառուսական պատժամիջոցները լավ հնարավորություններ են ստեղծում Եվրասիական տնտեսական միության զարգացման համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ռիա-նովոսդտի»-ն, այդ մասին հայտարարել է ԵՏՄ ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Տատյանա Վալովայան:

 

 

«Եթե ամերիկյան ընկերությունները չեն կարողանում հայտնի պատճառներով մուտք գործել Ռուսաստան, ապա նրանք կարող են գալ Ղազախստան, Հայաստան և Բելառուս, այդպիսով հասանելիություն ստանալով այդ շուկաների նկատմամբ»,- հայտարարել է Վալովայան' Վաշինգտոնում տեղի ունեցած ԵՏՄ զարգացմանը նվիրված կլոր-սեղան քննարկման ժամանակ: Նախարարի խոսքով' ստեղծված իրավիճակն ամերիկյան ընկերություններին հնարավորություն կտա մեծ իրազեկվածություն ունենալ ԵՏՄ մասնակից-պետությունների մասին, բացի Ռուսաստանից, ինչը բխում է այս միության զարգացման շահերից:

 

 

«Տարօրինակ է, բայց այս տեսանկյունից պատժամիջոցները շատ դրական ազդեցություն են ունենում Եվրասիական ինտեգրացիոն գործընթացների վրա»,- նշել է Վալովայան: