Amnesty International միջազգային իրավապաշտպան ընկերությունը քննադատել է Իրանի իշխանությունների այն ջանքերը, որոնք նպատակամղված են երկրում ծնելիության ավելացմանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Իրանի իշխանություններն ավելի վաղ ներկայացրել են մի քանի օրինագծեր, որոնք պետք է նպաստեն այն բանին, որ կանայք ավելի շատ երեխաներ ծնեն: Օրինագծերից մեկն արգելում է հակաբեղմնավորիչների գովազդը, ինչպես նաեւ արգելում է կանանց՝ կամավոր ստերջացում անցնել:
Եվս մեկ օրինագիծ մի շարք սահմանափակումներ է նախատեսում այն կանանց աշխատանքի տեղավորման հարցում, որոնք չունեն երեխաներ: Իրավապաշտպանների կարծիքով՝ օրենսդրական նման նախաձեռնությունները ոտնձգություն են կանանց իրավունքների դեմ:
Մինչ այժմ Իրանը չէր փորձում վերահսկել ծնելիությունը, սակայն հանրապետության իշխանություններն անհանգստացած են բնակչության ծերացումից: