Հյուսիսային Կորեան և Ռուսաստանը մտադիր են 2015 թվականը, երբ նշվում են Կորեայի ազատագրման ու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակները, երկու երկրի միջև բարեկամության տարի հայտարարել: Այս մասին հաղորդում է Հյուսիսային Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը, փոխանցում է «Ինտերֆաքսը»:
Ինչպես նշում է գործակալությունը, երկու երկրի միջև բարեկամության տարին նախատեսվում է անցկացնել երկկողմ հարաբերությունների զարգացման նպատակով:
Ամբողջ տարվա ընթացքում նախատեսվում է ակտիվացնել պատվիրակությունների և պետական հաստատությունների ու շրջանների միջև կապերն ու փոխանակումները, ինչպես նաև անցկացնել համատեղ մշակութային միջոցառումներ Փհենյանում և Մոսկվայում, ինչպես նաև 2 երկրի տարբեր քաղաքներում: