Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան հայտարարել է, որ իր երկիրը հավատում է ԵԱՀԿ Մինսկի խմբին:

 

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով APA լրատվական գործակալությունը, Ռ.Սեկուտան հայտարարել է' մեկնաբանելով Մինսկի խմբի ձեւաչափի նկատմամբ անվստահության հետ կապված կարծիքները:

 

 

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները համատեղ ջանքեր են գործադրում հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու գծով: Սակայն, հարկ է նշել, որ կարգավորման ուղիների որոնման համար պատասխանատվությունն ընկնում է հակամարտության կողմերի վրա: Մենք, որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, շարունակում ենք ջանքերն այդ գործում», -ասել է Ռ.Սեկուտան: