ՈՒկրաինայում գործող ԵԱՀԿ-ի հատուկ մոնիթորինգային առաքելությունը քսան զրահամեքենա Է ստացել Եվրամիությունից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին, փոխադրամիջոցների հանձնման արարողությունը տեղի Է ունեցել Կիեւում: Դրան մասնակցել են առաքելության ղեկավար Էրթուգրուլ Ապականը, ՈՒկրաինայում ԵՄ-ի ներկայացուցչության ղեկավար Յան Տոմբինսկին, ԵՄ-ի քաղաքացիական անվտանգության բարեփոխման առաքելության ղեկավար Կալման Միժեյը:
Ինչպես հայտնել Է Տոմբինսկին, այդ զրահամեքենաները փոխանցել Է «ՈՒկրաինայում ԵՄ-ի կոնսուլտացիոն առաքելությունը», դրանք ավելի վաղ Եվրոպայում օգտագործվել են տարբեր առաքելությունների կողմից: «Եվրամիությունը փորձում Է ՈՒկրաինայում ԵԱՀԿ-ի հատուկ մոնիթորինգային առաքելությանն աջակցել հնարավոր բոլոր միջոցներով, ներառյալ այս ավտոմեքենաները»,-հայտարարել Է եվրոպական ներկայացուցչության ղեկավարը:
Ապականը շնորհակալություն Է հայտնել ԵՄ-ին՝ ընդգծելով, որ զրահամեքենաներն առաքելությանն անհրաժեշտ են, որպեսզի նա «կարողանա ամբողջ ծավալով կատարել իր պարտավորությունները»: «Ավտոմեքենաներն արդեն մի քանի անգամ ցույց են տվել մեր դիտորդներին եւ տեղական անձնակազմին պաշտպանելու ընդունակությունը»,-ասել Է Ապականը: