ԵԱՀԿ-ն մտադիր է մոտ ժամանակներս ընդլայնել իր առաքելությունն Ուկրաինայում և նրա աշխատանքի ժամկետը երկարաձգել կես տարով. առաքելության աշխատանքում պատրաստվում են ներգրավել Ռուսաստանի ներկայացուցիչներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Ուկրաինայում ԵԱՀԿ-ի հատուկ մոնիթորինգային առաքելության մամուլի քարտուղար Մայքլ Բոցյուրկիվը: «Շուտով կիրագործվի Ուկրաինայում դիտորդների թվաքանակը: 350-ից մինչև ավելի քան 500 ավելացնելու մասին որոշումը, և առաքելության գործունեության ժամկետը կերկարաձգվի ևս կես տարով… Մենք պատրաստվում ենք մեր ընդլայնված առաքելության աշխատանքում ներգրավել նաև Ռուսաստանի ներկայացուցիչներին»,- ասել է Բոցյուրկիվը հուլիսի 9-ին Կիևում կայացած մամուլի ասուլիսում:
Նրա խոսքով՝ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության դիտորդները կշարունակեն աշխատել Ուկրաինայի արևելքի «թեժ կետերում», եթե իրադրությունը թույլ տա: Նպաստավոր իրադրության դեպքում դիտորդները կարող են միանալ նաև ռուս-ուկրաինական սահմանի մոնիթորինգին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: