Պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մարտի 10-ին հանդիպում է ունեցել Չեխիայի խորհրդարանի սենատի փոխնախագահ Զդենեկ Շկրոմախի հետ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, երկուստեք կարեւորվել է փոխայցերի, ինչպես նաեւ Ազգա յին ժողովի եւ Սենատի համագործակցության անհրաժեշտությունը հայ-չեխական, մասնավորապես, միջխորհրդարանական հարաբերությունների հետագա ամրապնդման եւ զարգացման համար:

 

 

ԱԺ փոխնախագահը վերահաստատել է, որ Հայաստանը վճռական է եվրոպացի գործընկերների հետ համատեղ ընդլայնելու ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության շարունակական ամրապնդմանն ուղղված ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացը:

 

 

Խոսելով ԼՂ հիմնախնդրի կարգավորման մասին' Էդուարդ Շարմազանովն ընդգծել է, որ Հայաստանը հանդես է գալիս հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման օգտին: Զդենեկ Շկրոմախն իր հերթին նշել է, որ կողմնակից է հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորմանը:

 

 

Հանդիպման ավարտին Էդուարդ Շարմազանովը Սենատի փոխնախագահին հրավիրել է Երեւան' մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի արարողություններին: