Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում Կիպրոսի Հանրապետությունում կանցկացվեն մի շարք միջոցառումներ՝ հարգանքի տուրք մատուցելու համար անմեղ զոհերի հիշատակին: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Կիպոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուն:

 

«Ես արդեն այդ մասին տեղեկացրել եմ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին և նրան հրավիրել եմ Կիպրոս' այդ միջոցառումների բացումը միասին անցկացնելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:

 

Օմիրուն ընդգծեց, որ Կիպրոսում ծաղկուն հայկական համայնք կա: «Եվ, համաձայն մեր Սահմանադրության՝ հայկական համայնքը նույնպես ներկայացված է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում: Հիմա իմ պատվիրակության կազմում է պարոն Ապրեսյանը, ով մեր Ներկայացուցիչների պալատում ներկայացնում է Կիպրոսի հայկական համայնքը»,- հայտնեց նա:

 

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ ընդգծեց, որ Կիպրոսում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ մի շարք միջացառումներ կանցկացվեն ինչպես ցուցադրությունների, այնպես էլ սեմինարների և կոնֆերանսների տեսքով:

 

Նա նաև տեղեկացրեց, որ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի հայ ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը հանդես է եկել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հատուկ դրոշմանիշ ստեղծելու նախաձեռնությամբ: