«ՎՏԲ-Հայաստան» բանկի Էջմիածնի մասնաճյուղի վրա մարտի 11-ին հարձակում կատարած անձը 37-ամյա Աշոտ Հ.-ն է: Նա ներխուժել էր բանկ և ատրճանակի սպառնալիքով գումար պահանջել: Մասնաճյուղի անվտանգության աշխատակիցը վնասազերծել է տղամարդուն, որից հետո ահազանգել է ոստիկանություն: Աշոտ Հ.ն բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժին: 

 

Հանցագործության հանգամանքները պարզվում են: