54 համարի երթուղայինում այսօր տեղի ունեցած սպանության գործով պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որն Արտաշատ քաղաքի բնակիչ է՝ ծնված 1963թ.: Այս մասին հայտնեցին ՔԿ֊ից։
Նախաքննությամբ պարզվել է, որ 2021թ. ապրիլի 14-ին՝ ժամը 10:10-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի 57-ամյա բնակիչը երթուղային միկրոովտոբուսի մեջ, դիմակ չկրելու հետ կապված՝ Երևան քաղաքի 39-ամյա բնակչի կողմից արված դիտողության հարցի շուրջ վիճաբանել է վերջինիս հետ, որի ընթացքում իր մոտ գտնվող դանակով երեք հարված է հասցրել տղամարդու կրծքավանդակին' ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելով նրան:
«Ձեռնարկվում են միջացռումներ 57-ամյա տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է»,- հայտնեցին ՔԿ֊ից։