Ոստիկանության Մուշի բաժնում մի քաղաքացի հաղորդում է տվել, որ դեկտեմբերի 16-ին Մովսես Խորենացու փողոցի թիվ 10/3 հասցեում գործող հարսանյաց սրահի երաժիշտների համար նախատեսված սենյակում գտնվող աթոռի թիկնոցին կախված իր կիսաբաճկոնի ծոցագրպանից գողացել են 450 հազար դրամ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, մեկնած օպերատիվ խումբը դեպքի վայրում կատարել է օրենքով վերապահված իր գործառույթները. կատարվել է դեպքի վայրի զննություն, բացատրություն է վերցվել տուժողից, ուսումնասիրվել են սրահի տեսախցիկների ձայնագրությունները, դրանք վերցվել են հետագա պարզաբանումներ կատարելու համար:
Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում ոստիկանները ճշտել են գողության մեջ կասկածվողի ինքնությունը: Ձեռնարկվում են որոնողական միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն: