Ոստիկանության Երևան քաղաքի օպերատիվ կառավարման կենտրոնից հոկտեմբերի 24-ին, ժամը 20.15-ին Նոր Նորքի բաժին ահազանգ էր ստացվել. զանգահարել էր Նոր Նորքի Դ. Մալյան փողոցի բնակիչներից մեկն ու հայտնել, որ սպանություն է կատարվել:

 

Սպանվածը 1971թ. ծնված Աննա Ստեփանյանն էր` ահազանգողի դուստրը, որին հայրը տանը հայտնաբերել էր մահացած:
Օպերատիվ-քննչական խմբերը դիակի արտաքին զննությամբ մարմնի տարբեր մասերին հայտնաբերել էին սուր կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներ' դանակի 19 հարված:

 

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների և Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ շուտով պարզվեց, որ սպանությունը հնարավոր է կատարած լինի Երևանի Մխիթար Հերացու փողոցի բնակիչ Ռոբերտ Հովհաննիսյանը, որը նույն օրը, ժամը 21.10-ին, դեպքից անմիջապես հետո, «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել է Մոսկվա:

 

Ձեռնարկվում են միջոցառումներ Ռոբերտ Հովհաննիսյանին հայտնաբերելու ուղղությամբ: Քննությունը վարում է ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժինը: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության մամլո ծառայությունից: