Ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, դեկտեմբերի 10-ին' ժամը 13.30-ին, գողություն կատարելու կասկածանքով Նոր Գեղի գյուղից բաժանմունք բերման են ենթարկել 1977թ. ծնված Աշոտ Մ.-ին:

 

Աշոտ Մ.-ն խոստովանել է, որ 2013թ. ամռանը, գողություն կ ատարելու նպատակով, համագյուղացու՝ 1967թ. ծնված Մկրտիչ Ս.-ի հետ վերջինիս զոդման սարքով կտրել են Նուռնուս գյուղի վարչական տարածքում գտնվող ջրի խողովակաշարի մի հատվածը, սակայն, իրենց կամքից անկախ՝ խողովակները չեն կարողացել գողանալ: Պատճառվել է մոտ 100.000 դրամի նյութական վնաս: Ձեռնարկվում են միջոցառումներ Մկրտիչ Ս.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

 

Կատարվում է հետաքննություն: